Նոր հետազոտության համաձայն՝ անհանգստության զգացումը կարող է ստիպել ավելի արագ ծերանալ:
The Daily Mail-ը գրում է, որ հետազոտողները պարզել են, որ անհանգստությունը կարող է բջջային վնաս հասցնել` դառնալով վաղաժամ ծերացման պատճառ:
Հաղորդվում է, որ սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր անհանգստության զգացողություն են ունում, երբ լինում են ամբոխի մեջ, կամ ինչ-որ բարձրության վրա: Այս դեպքում անհանգստությունն ուղեկցվում է նաև վախի հետ և նպաստում վաղաժամ ծերացմանը:
Հետազոտությունն իրականացրել է Բոստոնի հետազոտողների թիմը, ովքեր արյան նմուշ են վերցրել 42-ից 69 տարեկան 5000 կանանցից: Նրանք նաև հարցումներ են անցկացրել, փորձելով պարզել, թե կանայք ինչ տեսակի վախեր ունեն:





































