Հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան Չինաստանում հորդառատ անձրևներից տուժել է ավելի քան մեկ միլիոն մարդ:
«Սինհուա» գործակալության փոխանցմամբ` հինգշաբթի օրը Գուիչժոու շրջանում հորդառատ անձրևի պատճառով մահացել է մեկ , անհայտ կորել երկու մարդ: Շրջանում ընդհանուր առմամբ տուժել է մոտ 200 հազար մարդ: Քաղաքացիական ադմինիստրացիայի նախարարության տեղեկատվության համաձայն` նահանգը կրել է մոտ 11 միլիոն դոլարի տնտեսական վնաս:
Շենսի շրջանում ջրհեղեղից տուժել է մոտ 837.4 հազար մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել էր 65 մարդ:










































