Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ու Իսրայելի սերտ գործընկերային հարաբերությունները հանկարծակիորեն մթագնվել են՝ մի խումբ իսրայելցիների կողմից Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով:
Իսրայելական «Եդիոտ Ախրոնոտ» պարբերականը գրել է, որ Լեռնային Ղարաբաղում իսրայելցի զբոսաշրջիկների էքսկուրսիան հարուցել է պաշտոնական Բաքվի ցասումը: Ադրբեջանում Իսրայելի դեսպանին անգամ բողոքի նոտա է հղվել: Իսրայելցիները Լեռնային Ղարաբաղ էքսկուրսիայի էին մեկնել Հայաստանի ու Իսրայելի դրոշներով զարդարված ջիպերով:
Դա կազմակերպել էր Magma Challenge զբոսաշրջային գործակալությունը, որից պարզաբանումներ էին պահանջել Ադրբեջանի հատուկ ծառայությունները: Դրանից հետո տրվել է բողոքի նոտան: IzRus պորտալն իր հերթին հայտնել է, որ այդ շրջագայությունը կազմակերպել է Magma-Travel in the World LTD-ը:









































