18-ամյա Պատրիկ Շվարցենեգերը, ինչպես երևում է, հայրիկի մասնագիտությունն է ընտրել: Նա նկարահանվել է «Համադասարանցիները-2» ֆիլմում, որտեղ մարմնավորել է ապահովված ծնողների որդու կերպարը:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Մասաչուսեթսում: Շվարցենեգեր-կրտսերից բացի` ֆիլմում նկարահանվել են նաև դերասանուհի Սալմա Հայեկը, բասկետբոլիստ Շակիլ Օ՝Նիլը, կատակերգու Քրիս Ռոքը և դերասան Թեյլոր Լոտները:
Ֆիլմը շարունակությունն է տասնյակ տարիներ անց միմյանց հանդիպած համադասարանցիների մասին կատակերգության:










































