Եթե Սերժ Սարգսյանը տվել է ԲՀԿ համագումարին մասնակցելու համաձայնություն, ապա հասկանալի էր, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը ներկա չէր ԲՀԿ համագումարին, թեև համարվում է այդ կուսակցության կնքահայրը։ Նման դիտարկմամբ, մեզ հետ զրույցում հանդես եկավ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ «Դա նույնն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը լիներ, գար Սերժ Սարգսյանը։ Ինչը բացառված էր ի սկզբանե»,- ավելացրեց Լյուդմիլա Սարգսյանը։