Հոլանդացի հանրահայտ մասնագետ Ռոնալդ Կումանը հայտարարեց, որ «Բարսելոնա»-ին համարում է ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբը, ինչպես նաև խոսեց իր նախագծերի մասին։
Կումանը Չեմպիոնների լիգայի գավաթի 1992 թվականի խաղարկության եզրափակչում «Սամպդորիա»-ի դարպասը խփեց հաղթական գոլը և օգնեց «Բարսելոնա»-ին առաջին անգամ նվաճել Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր տիտղոսը` իր պատմության մեջ առաջին անգամ: Հոլանդացին «Բարսա»-ում անցկացրեց 6 մրցաշրջան, անցկացրեց 191 խաղ և հեղինակեց 67 գոլ։
««Բարսելոնա»-ն լավագույն ակումբն է ֆուտբոլի պատմության մեջ»,- հայտարարել է մասնագետը:
Նա նաև խոսեց իր ներկայիս ակումբի՝ «Ֆեյենորդ»-ի մասին։
«Թիմը ֆիզիկական հիանալի վիճակում է, իսկ նոր խաղացողներն անմիջապես հարմարվում են ակումբին։ Մենք ցանկանում ենք առավելագույն արդյունքի հասնել»,- նշել է Կումանը։









































