Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը հոսպիտալացվել է երեկ` հուլիսի 11-ին, այն բանից հետո, երբ Հաագայի դատական նիստերի դահլիճում նրա ինքնազգացողությունը վատացել է: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միջազգային տրիբունալի` նախկին Հարավսլավիայի հարցով ներկայացուցչի խոսքով`Մլադիչը իրեն վատ է զգացել դատական հերթական նիստի ժամանակ, և որոշվել է նրան հոսպիտալացնել:
Մլադիչը մեղադրվում է 1992-1995թթ. բոսնիական հակամարտության ժամանակ կատարած ռազմական հանցագործությունների մեջ: Նրա գործով դատական լսումները սկսվել են Հաագայում` մայիսի 16-ին:







































