Monday, 08 06 2026
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ

Մի քանի հետաքրքիր թիվ` ԱՎԾ-ից

Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած «Ոչ ֆորմալ հատվածը և ոչ ֆորմալ զբաղվածությունը ՀՀ-ում, 2010» ազգային զեկույցի համաձայն` ՀՀ «տնտեսական աճի» «լոկոմոտիվը» համարվող շինարարության ոլորտում, պարզվում է, յուրաքանչյուր 3-րդ աշխատատեղը գրանցված չէ` թաքնված է: 

Ըստ այդմ` Հայաստանում կա 1.19 մլն աշխատատեղ, որոնց մեծ մասը` մոտ 622 հազարը, ոչ ֆորմալ է (չգրանցված): Այդ չգրանցված աշխատատեղերի մեծ մասը` մոտ 481 հազար աշխատատեղ, գյուղացիական տնտեսություններում է, այսինքն` օրենսդրության խախտում այստեղ չկա: Սակայն նույնը չի կարելի ասել ոչ գյուղատնտեսական ոլորտի, այդ թվում և շինարարության ոլորտի աշխատատեղերի մասին: Սրանց չգրանցումը օրենսդրության խախտում է ենթադրում: Եվ այդ խախտումների «թիվը», այսինքն` ոչ գյուղատնտեսական ոլորտի ոչ ֆորմալ աշխատատեղերի բացարձակ թիվը մոտ 141 հազար է: Դա կազմում է ոչ գյուղատնտեսական ոլորտի բոլոր աշխատատեղերի (704.4 հազար աշխատատեղ) 20%-ը: Ոչ գյուղատնտեսական ոլորտում ոչ ֆորմալ (թաքնված) զբաղվածությունն առավել տարածված է շինարարությունում (34.2%), մանրածախ և մեծածախ առևտրում (26.9%) և մշակող արդյունաբերությունում (11.8%): Այսինքն` շինարարությունում յուրաքանչյուր երրորդ աշխատատեղը գրանցված չէ: 

Զեկույցում մի շարք այլ հետաքրքրական թվեր էլ կան: Այսպես, զեկույցի համաձայն` գործազրկության մակարդակը Հայաստանում 2009թ. կազմել է 18.7%, սակայն դա չի համապատասխանում ԱՎԾ կողմից պարբերաբար հրապարակվող պաշտոնապես գրանցված գործազրկության վերաբերյալ վիճակագրական տվյալներին: Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազրկության մակարդակը վերջին տարիներին չի գերազանցել 7-8%-ը: Նման տարբերությունների պատճառը մեթոդաբանությունն է: Պաշտոնապես գրանցված այդ 7-8% գործազուրկներն այն մարդիկ են, որոնք գրանցվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «ՀՀ զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում և ստանում գործազուրկի կարգավիճակ: Բայց ակնհայտ է, որ շատ հայաստանցիներ չեն գրանցվում այդ գործակալությունում, թեև աշխատանք չունեն ու պատրաստ են անմիջապես անցնել աշխատանքի: Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանում գործազրկությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ: Գոյություն ունի գործազրկության բնական մակարդակ, որը տարբեր երկրներում տատանվում է 3-4%-ի շրջանակներում: Համարվում է, որ 7%-ը գերազանցող գործազրկությունը արդեն անվտանգության սպառնալիք է երկրի համար: Այնպես որ, մենք ունենք թույլատրելի շեմը առնվազն մի 12 տոկոսային կետով գերազանցող գործազրկության մակարդակ: 

Եվս մեկ` անչափ հետաքրքիր թիվ: Պարզվում է` գերփոքր կազմակերպությունների կողմից ստեղծված աշխատատեղերի քանակը կազմել է զբաղվածության 72%-ը: Ստացվում է, որ եթե ընդամենը մի քանի հարյուր ընտանիքի պատկանում է մեր ողջ տնտեսության հիմնական մասը, և նրանք էլ մուծում են հարկերի մեծ մասը (բնականաբար` ավելի քիչ համամասնությամբ, քան իրենց տիրապետման տակ գտնվող եկամտի կիշռն է), ապա ամենափոքրերն են, որ ապահովում են աշխատատեղերի ճնշող մեծամասնությունը: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան մեծ նշանակություն ունի մեր երկրում փոքր բիզնեսն ու ինքնազբաղվածությունը, և որքան վտանգավոր է նրան «կպնելը»: Մինչդեռ մեր կառավարությունն ու հարկային մարմինները կարծես հաճույք են ստանում այս ինքնազբաղվածներին ու փոքր բիզնեսին զանազան փորձությունների ենթարկելուց: Նրանց այս գործելակերպին մենք, ցավոք, ականատես ենք լինում ամեն քայլափոխի: 

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում