Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին: Այդ տետ-ա-տետ հանդիպման ժամանակ քննարկվել է տարբեր ոլորտներում երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցը:
Կողմերն ընդգծել են, որ երկու երկրները լավ պոտենցիալ ունեն՝ ընդլայնելու համար փոխադարձ կապերը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:










































