Բելգիայում, առողջարանների օրինակով, եղանակային վատ կանխատեսումների դեմ ընդվզում են նաև ատրակցիոնների այգիները: Այգիների տնօրինությունները պատրաստվում են դատական հայց ներկայացնել օդերևութաբանների դեմ:
Euromag-ի փոխանցմամբ՝ զբոսաշրջային ոլորտն արդեն իսկ տուժել է տեղումնառատ ամառվա պատճառով:
Այգիների տնօրինությունները կոչ են անում ԶԼՄ-ներին ազդել մետեո ինֆորմացիայի հեռարձակման վրա: Նրանց կարծիքով՝ պետք է շեշտը դնել երեք պարամետրերի վրա՝ արևային ժամերի քանակի, տեղումների հավանականության և դրանց տևականության վրա:
Այգիների այցելությունների վրա ազդում են ոչ թե եղանակային պայմանները, այլ այն հոռետեսական շեշտադրումը, որով ներկայացվում է եղանակի կանխատեսումը: Բելգիայի դաշնային հեռուստաալիքների գլխավոր մետեո ծառայությունները պատասխանել են բողոքին՝ ասելով, որ իրենք իրատես են իրենց կանխատեսումներում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, այս շաբաթ օդերևութաբանների դեմ դատական հայց են ներկայացրել բելգիական առողջարանները:











































