ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կամ միջազգային կառույցների ներկայացուցիչների ներկայությամբ, երբ ռազմատենչ հայտարություններ են լինում, և նրանք համապատասխան վերաբերմունք, դիրքորշում չեն արտահայտում, կարող են նոր ծնվող պատերազմների պատճառ դառնալ։
Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀԿ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը։ «Կարելի է, չէ՞, հասկանալ, որ աշխարհում երկակի ստանդարտներ չեն կիրառվում կամ չպետք է կիրառեն։ Այս դեպքում պարզ է, որ կիրառվում են , սակայն այս պարագայում չպետք է կիրառվեն, որովհետև ժողովրդական լեզվով ասած` նման անտարբեր վերաբերմունքը ծնում է նոր պատերազմներ, կծնի նոր Գուրգեն Մարգարյանի դեպքեր, կծնի Չայլուի շրջանի նման դիվերսիոն այլ գործընթացներ։ Մենք սրանց վրա միջազգային կառույցների ուշադրությունը պետք է հրավիրենք, այլ ոչ թե այս կամ այն զեկույցով կամ այս կամ այն մեղադրանքերով երբեմն հանդես գանք»,- նկատեց Հովհաննես Սահակյանը։









































