Saturday, 13 06 2026
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է
11:30
Նավթի գները նվազել են – 12/06/26
Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
Ի՞նչ աշխատանքներ են կատարվելու Արին-Բերդի փողոցում
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ռուսաստանի ներուժը բավարար չէ՝ «Ուկրաինա դարձնելու» Հայաստանը. արագացնում են իրենց դուրսմղումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
ԿԸՀ-ն պոկված պաստառից այն կողմ չի անցնում. իրեն դրել է լոգիստիկ մարմնի տեղ
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
Վերջ պատերազմին. Թրամփը հայտարարում է ԱՄՆ–Իրան պատմական գործարքի մասին
Ինչպե՞ս է ձևավորվում եղանակի կանխատեսումը
Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները
09:30
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի
09:20
Հայէկոնոմբանկն ամփոփել է նախորդ ֆինանսական տարին՝ դրական փոփոխությունները շարունակելու պատրաստակամությամբ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ԱՄՆ-ը Կենտրոնական Ասիայի հետ համագործակցությունը երրորդ կողմով չի միջնորդավորում
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին

Զինդատախազը պնդում է. ՄԻԵԴ–ը Վահե Գրիգորյանի գործով 6 կետերից հիմնավոր է ճանաչել միայն մեկը. մամուլ

«Առավոտ» թերթը ներկայացրել է ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի պարզաբանումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից փաստաբան Վահե Գրիգորյանի գործով կայացրած որոշման վերաբերյալ։

Զինդատախազը մասնավորապես նշել է, որ փաստաբան Վահե Գրիգորյանը ՄԻԵԴ–ին դիմել է 6 կետերով իրավունքների նախատեսված իրավունքների խախտման հարցով և դրա դիմաց պահանջել 128 400 եվրո։ «Բոլոր այդ հարցերի հետ կապված կառավարությունը Եվրոպական դատարանին ներկայացրել է սպառիչ առարկություններ։ Դրանց հիման վրա Եվրոպական դատարանը սկզբունքորեն անընդունելի է ճանաչել հայցի բոլոր կետերը՝ բացառությամբ մեկի։ Այլ կերպ ասած՝ Եվրոպական դատարանը համարել է, որ անձի ազատության և անձեռնմխելիության առումով (կոնվենցիայի 5–րդ հոդվածի 1, 3, 4, 5–րդ կետեր) պետությունը որևէ խախտում թույլ չի տվել։

Այսինքն՝ նրա ձերբակալումը, կալանավորումը, քրեական հետապնդման հարուցումը եղել են ՀՀ օրենսդրության և Եվրոպական կոնվենցիայի սահմաններում ու շրջանակներում։ Այդ պարագայում Եվրոպական դատարանն անընդունելի է համարել վերջինիս պահանջները և մերժել է։ Անընդունելի են համարվել նաև կոնվենցիայի 10–րդ հոդվածով, այսինքն՝ խոսքի ազատության ենթադրյալ խախտման վերաբերյալ Վահե Գրիգորյանի պնդումները, դատարանը համարել է, որ դրանք ընդհանրապես առնչություն չունեն խնդրո առարկայի հետ։

Այդպիսով՝ դատարանը հիմնավոր է համարել միայն մեկ փաստարկ։ Կոնվենցիայի 6–րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունք։ Եվ այն հանգամանքը, որ այդ քրեական գործը քննվել է առնվազն 2005թ հունիսի 10–ից մինչև 2010թ սեպտեմբերի 10–ը, դատարանը այդ ժամանակահատվածը համարում է ողջամիտ ժամկետի խախտում։ Եվ միայն հենց այդ հիմքով ներկայացված 128 400 եվրոյի պահանջի դիմաց դատարանը հատկացրել է 2500 եվրո»,– պարզաբանել է Գևորգ Կոստանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում