TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ իր նստավայրում ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելին, որը քրդերի դեմ քիմիական զենք կիրառելու համար ստացել է «քիմիական Նեջդեթ» մականունը: Հանդիպումը տևել է 50 րոպե:
Հանդիպման մեծ մասի ժամանակ քննարկվել է Սիրիայի կողմից թուրքական ինքնաթիռի կործանումը: Նեջդեթն Էրդողանին զեկուցել է ինքնաթիռի բեկորների տեխնիկական փորձաքննության արդյունքների մասին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև PKK-ի դեմ պայքարը:
Թուրքիայի Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն՝ իր պարտականությունների ու լիազորությունների իրականացման ժամանակ գլխավոր շտաբի պետը պատասխանատու է երկրի վարչապետին:











































