Հուլիսի 10-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 10 հզ. 879.8 տոննա պտուղբանջարեղեն, որից` 8,429.05 տոննա ծիրան, 579.29 տոննա կեռաս, 2.73 տոննա սալոր և 847.9 տոննա խաղող: Գյուղատնտեսության նախարարության տվյալների համաձայն`նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 6,983.62 տոննա պտուղբանջարեղեն, որից 5,267.05 տոննա ծիրան, 476.75 տոննա կեռաս, 0.12 տոննա սալոր և 326.16 տոննա խաղող: 2011 թ-ին տարեկան արտահանվել էր ընդամենը 16884.03 տոննա պտուղբանջարեղեն, որից 7301.34 տոննա ծիրան:
Հուլիսի 3-ի դրությամբ կնքվել է պտուղբանջարեղենի և խաղողի գնման 4,346 պայմանգիր, որից 3,362-ը՝ խաղողի, 984-ը՝ պտուղբանջարեղենի գնման: Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 122.8 մլն դրամ կանխավճար և 191.1 մլն դրամի բուժանյութեր և այլ օժանդակություն:
Հուլիսի 10-ի դրությամբ հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 5,648.7 տոննա պտուղբանջարեղեն, որից 5,118.1 պտուղ, այդ թվում՝ 4,018.2 տոննա ծիրան և 530.6 տոննա բանջարեղեն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մթերվել էր 3,058.8 տոննա պտուղբանջարեղեն, որից 2,681.4 տոննա պտուղ, այդ թվում՝ 615.8 տոննա ծիրան և 377.4 տոննա բանջարեղեն:








































