Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ո՞ւր է պետությունը Ծառուկյան vs «Պալաչ» «մրցավեճում» (տեսանյութ)

Երեկ գործադուլ են արել և, ըստ ամենայնի, այսօր կշարունակեն գործադուլը Աբովյան-Երևան երթուղու և Աբովյանից մի քանի այլ ուղղություններով երթուղիների վարորդները: Գործադուլի պատճառն այն է, որ երթուղիների տերը՝ Արթուր Հարությունյանը, որի մականունը Պալաչ է, խնդիր ունի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Նա Ծառուկյանի սանիկն է, և ժամանակին միասին են անցանկալի երթուղիներից ազատվել, իսկ այսօր խնդիրներ ունեն միմյանց հետ, և Ծառուկյանն է բարեգործական երթուղիներով նեղում իր դեմ դուրս եկած Պալաչին` թույլ չտալով, որ նա կարողանա աշխատեցնել իր բիզնեսը:

Եվ ահա, իշխող համակարգի, այսպես ասած, երկու տիպական ֆիգուրների միջև առկա հակասությունների հետևանքով տուժում են փաստորեն շարքային վարորդները և ուղևորները: Այս երևույթը ըստ էության բավական տիպական է ընդհանրապես Հայաստանի համար, երբ համակարգի ներսում ինչ-որ «ռազբորկաներ» են տեղի ունենում, իսկ դրանցից տուժում են շարքային քաղաքացիները: Եվ դեռ պետք է բարեբախտություն համարել այն, որ այդ «ռազբորկաները» զենք-զրահով չեն, ինչպես, օրինակ, ՏԷՑ-ի կրուգի կամ այլ նմանօրինակ պատմությունների ժամանակ, որտեղ հիշյալ անձանց և նրանց շրջապատից ոմանք են նաև եղել ներգրավված:

Բանն այն է, որ նման զինված «ռազբորկաների» պայմաններում շարքային քաղաքացիները հաճախ տուժում են ֆիզիկապես, երբեմն նաև ողբերգականորեն զրկվելով կյանքից` ինչպես Մալաթիայի նախկին թաղապետ Ստեփան Զատիկյանի որդու սպանության կամ կրիմինալ հեղինակություն Ալեքսանդր Գիվոևի սպանության պարագայում, երբ սպանվեցին նաև անմեղ քաղաքացիներ, որոնք գտնվել էին դեպքի վայրին մոտ: Այս խայտառակ նախադեպերի ֆոնին Պալաչի և Ծառուկյանի միջև ներկայիս «ռազբորկան» մի անմեղ խաղ է թվում, սակայն խաղ, որ նրանք խաղում են պետության գլխին՝ իշխանության ամենաթողության պայմաններում:

Բանն այն է, որ երեկ, ամբողջ օրվա ընթացքում, այդպես էլ որևէ պետական կառույց հստակ, ամբողջական, լիարժեք անդրադարձ չկատարեց խնդրին, որևէ պետական կառույց պարզաբանում չտվեց խնդրո կապակցությամբ, եթե չհաշվենք, իհարկե, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահի հայտարարությունը, որն ավելի շատ ոչ թե ԱԺ հանձնաժողովի, այն էլ` մարդու իրավունքների հանձնաժողովի, այլ ԲՀԿ խոսնակի հայտարարություն էր հիշեցնում: Եվ ընդ որում, այս իրավիճակը՝ տրանսպորտային ճակատամարտը Ծառուկյանի և Պալաչի միջև, տևում է արդեն շատ երկար ժամանակ՝ սկսած խորհրդարանական ընտրություններից, և արդեն մի քանի ամիս է, ինչ պետական պատկան մարմինները ըստ էության անհաղորդ են այս իրավիճակին` մինչև բանը հասավ վարորդների գործադուլին:

Եվ այստեղ, իհարկե, հարց է ծագում` կա՞ արդյոք պետություն, կա՞ արդյոք իշխանություն, կա՞ն համապատասխան մարմիններ, որոնք առաջին հերթին պատասխանատու են շարքային քաղաքացիների հարմարավետության համար: Թե՞ պետությունը Պալաչն ու նրա քավոր Ծառուկյանն են, որ այսօր կարող են կռվել հասարակության հաշվին, վաղը հաշտվել հասարակության հաշվին, ու այդպես շարունակ՝ իշխանություն կոչվածի լռության և անտարբերության ներքո կամ էլ ինչ-ինչ քաղաքական ինտրիգների շրջանակում, որոնք, սակայն, շարքային քաղաքացիներին բացարձակապես չեն հետաքրքրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում