Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին երեկ թողել է երկրի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Այս մասին հայտարարել է նրա տեղակալ Վիտորիո Գրիլին, ով այսուհետ կզբաղեցնի այդ պաշտոնը։ Չորեքշաբթի օրը նոր նախարարը երդվել է նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի նստավայրում։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։
Գրիլին Իտալիայում հայտնի տնտեսագետ է, դասավանդել է Յելի համալսարանում, ինչպես նաև Լոնդոնի համալսարանի Բիրբեք քոլեջում: Նա 1994թ.-ից Իտալիայի էկոնոմիկայի նախարարությունում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այդ թվում՝ Սիլվիո Բեռլուսկոնիի և Ռոմանո Պռոդիի օրոք։











































