Իրաքում Սիրիայի դեսպան Նավվաֆ ալ- Ֆարիսը լքել է իր պաշտոնը և հայտարարել է ընդդիմության ճամբար անցնելու որոշման մասին:
«Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հայտնել է, որ մինչ Բաղդադում դեսպան նշանակվելը ալ-Ֆարիսը սերտ հարաբերություններ է ունեցել սիրիական հատուկ ծառայությունների հետ:
Դիվանագետն ուղևորվել է Էրբիլ քաղաք: Դեսպանը իշխող ռեժիմի հետ կապերը որոշել է խզել, իր հայրենի Դեր Զոր քաղաքում իշխանությունների կատարած բռնաճնշումնեից հետո:
Հեռուստաընկերությունը, հղում կատարելով ամերիկյան դիվանագիտական աղբյուրին, հաղորդում է` մի քանի կարևոր մարդկանց անհետացման մասին սիրիական առաջնորդի շրջապատից: Նրանց անունները դեռ չեն բացահայտվում:







































