«Յուվենթուս»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը վստահ է, որ իր թիմին փայլուն ապագա է սպասվում:
«Նախորդ մրցաշրջանում մենք գերազանց հանդես եկանք, ինչի պատճառով դժվար կլինի ավելի լավ հանդես գալ առաջիկայում: Մենք խաղալու ենք Չեմպիոնների Լիգայի հանդիպումներում: Բազմաթիվ կարևոր մրցաշարերի ենք մասնակցելու: Պայքարելու ենք միայն հաղթանակի համար:
Թիմի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու պայքարն ինձ չի վախեցնում: Կարևոր է, որ «Յուվենթուս»-ը հզորացնում է իր կազմը: Պատրաստ եմ անձնվեր խաղալ և անել ամեն հնարավորը թիմի հաջողությունների համար»,- ասել է Վիդալը:









































