Բաղդադում Սիրիայի դեսպան Նավաֆ Ֆարեսը հուլիսի 11-ին հայտարարել է ընդդիմության կողմն անցելու իր որոշման մասին` որպես իր հայրենիքում իշխանության գործողությունների դեմ բողոքի նշան՝ հաղորդում է Reuters-ը հղում անելով ապստամբների ղեկավարությանը:
Գործակալության տվյալներով, Ֆարեսը սիրիական անվտանգության ուժերում լայն կապեր ունի: Նա եղել է Սիրիայի առաջին դեսպանը Իրաքում, ով այդ պաշտոնին նշանակվել է 2008 թվականին` այդ երկու երկրների միջև մոտ 30 տարի խզված դիվանագիտական կապերից հետո:
Փախած դիվանագետը սունիտ է: Նա ծնունդով Դեյր ազ-Զաուրից է, որտեղ վերջին ամսիներին կառավարական զորքերի և ապստամբների միջև բախումները չեն դադարում:
Ֆարեսի` Ընդիմության կողմն անցելու մասին տեղեկությունը հաստատվելու պարագայում Ֆարեսը կդառնա առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով հրաժարվել է Բաշար Ասադի վարչակարգին լոյալություն ցուցաբերելուց:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հուլիսի 5-ին Փարիզում Ասդաից փախել էր նրա գեներալներից Մանաֆ Թալասսը, ով երկար տարիներ եղել է նախագահի մերձավորների շրջանակում:









































