Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

Յուրաքանչյուր վարչական շրջանում աղբահանության աշխատանքները կատարվում են բնակչության խտության համաձայն

Յուրաքանչյուր վարչական շրջանում աղբահանության աշխատանքները կատարվում են բնակչության խտության համաձայն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Արթուր Գևորգյանը` խոսելով քաղաքում իրականացվող աղբահանության աշխատանքների իրականացման սկզբունքների շուրջ:

Ըստ նրա` կոնկրետ ասել, որ քաղաքում այսինչ վայրում կատարվում է օրական 2 կամ 3 անգամ աղբահանության աշխատանք, ճիշտ չի լինի ասել ամբողջ քաղաքի մասշտաբով: «Երևանի Կենտրոն վարչական շրջանում, եթե չեմ սխալվում, օրական չորս անգամ են իրականացնում աղբահանության աշխատանքներ»,- ասաց Արթուր Գևորգյանը:

Անդրադառնալով օրեր առաջ «Առաջին լրատվական» կայքում տեղադրված տեսանյութին, որտեղ երևում էին Արամ Խաչատրյան-Գյուլբենկյան խաչմերուկում աղբի կույտեր աղբամանից դուրս և հակասանիտարական վիճակ` ասաց, որ ամեն ինչ իր համեմատականն ունի: Նրա խոսքով` 2 տարի առաջ Արաբկիրը խոզանոց էր, այդ տարիների պատկերը և այսօրվա պատկերը համեմատելի չէ: Նա նաև հավելեց, որ նման իրավիճակը որևէ կերպ արդարացնել հնարավոր չէ, պետք է մաքրվի, բայց ասել, որ ոչինչ չի կատարվում, չի կարելի:

«Արաբկիր վարչական շրջանում կատարվող աղբահանության աշխատանքներն իսկապես գնահատելի են: Իսկապես նոր թաղապետի նշանակումից հետո բավականին տեսանելի ու շոշափելի արդյունքներ կան: Կարծում եմ` եթե բնակիչների հետ էլ փորձեք խոսել, փորձեք իրենց կարծիքն էլ հարցնել, վստահ եմ, որ մարդիկ կփաստեն, որ առաջընթաց կա: Արաբկիրի թաղապետարանը իր ղեկավարի անմիջական ղեկավարությամբ ամբողջ աշխատանքները բարեխղճորեն կազմակերպում է»,- մեկնաբանեց Արթուր Գևորգյանը` զուգահեռաբար նաև ասելով, որ այսօր իդեալական վիճակ չէ, ոչ ոք հակառակն ասել իրեն թույլ չի տա, առավել ևս, երբ մենք գործ ունենք գործող, զարգացող օրգանիզմի հետ, այդ օրգանիզմը միշտ էլ լուծում պահանջող խնդիրներ կունենա:

Նրա վստահեցմամբ` քաղաքապետարանը շարունակում է նոր մեխանիզմներ մշակել քաղաքը մաքուր պահելու համար, որոնցից մեկն այն է, որ փողոցները մաքրվելու են պոլիէթիլենային տոպրակներից:

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետի խոսքով` հասարակության շրջանում ևս պետք է ներմուծել քաղաքը մաքուր պահելու գիտակցությունը, որը պակաս կարևոր չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում