Լինդսի Լոհանին գլխավոր դեր են առաջարկել «Սարսափելի ֆիլմ 5»կատակերգությունում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
«Սարսափելի ֆիլմը» կինոկատակերգության շարք է, որը ծաղրում է հայտնի սարսափ ֆիլմերը: 19 մլն դոլար բյուջեով առաջին մասը վարձույթ է դուրս եկել 2000 թվականին և հավաքել 278 միլիոն դոլար: Շարունակությունները լույս են տեսել 2001, 2003 և 2006 թվականներին:
«Սարսափելի ֆիլմի»5-րդ մասի նկարահանումներով կզբաղվի Մալկոլմ Դ.Լին: Ֆիլմն էկրան կբարձրանա 2013-ի ապրիլին:
Լինդի Լոհանը վերջերս է ավարտել նկարահանումները Lifetime հեռուստաալիքի «Լիզ և Դիկ» ֆիլմում: Ֆիլմում պատմվում էր դերասաններ Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բերտոնի հարաբերությունների մասին: Լոհանը խաղացել է Թեյլորի դերը, իսկ Բերտոնի դերում հանդես է եկել Գրանտ Բոուլերը, որը հայտնի է «Իսկական արյուն»,« Կորուսյալները» և այլ հեռուստասերիալներից:








































