Հաքերները մուտք են ստացել դեպի հարց ու պատասխանի Formspring ծառայություն և գողացել 420 հազար օգտատերերի ծածկագրերը: Ինչպես տեղեկացնում է ծառայության բլոգը՝տվյալները հրապարակվել են տեղեկատվական անվտանգության ֆորումներից մեկում:
Նշվում է, որ ծածկագրերը հրապարակվել են կոդավորված և առանց օգտատերերի մասին տեղեկությունների: Հետաքննության անցկացման ժամանակ Formspring-ը դադարեցրել է համակարգի աշխատանքը, որից հետո վերացրել է խոցելիությունն ու բարելավել տվյալների կոդավորման մեխանիզմը:
Անվտանգության նկատառումներով հին ծածկագրերը չեն գործի: Արտահոսքից հետո հերթական մուտքի համար օգտատերերը պետք է նոր՝ հուսալի ծածկագիր ընտրեն:
Formspring-ը գործարկվել է 2009-ի նոյեմբերին, իսկ 2012-ին ներկայացվել է կայքի թարմացված տարբերակը: CNET-ի փոխանցմամբ՝ ծառայությունից օգտվում է 28 միլիոն օգտատեր:











































