ԱՄՆ-ը կարծում է, որ Սիրիայի ճգնաժամի լուծումը պետքէ շարունակվի այսպես կոչված «Սիրիայի բարեկամների խմբի» միջոցով , սակայն իրենք կողջունեն ցանկացած օգնություն Ռուսաստանի կողմից: Այս մասին հայտարաել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիպ Պատրիկ Վենտրելը:
«Գործընթացն անցել է Ժնևի և «Սիրիայի բարեկամների» խմբի միջով, որը լիազորությունները փոխանցել է հատուկ բանագնացին՝ կողմերին կոչ անելու իրականացնել ծրագիրը: Ես չէի ցանկանա խոսել հետագա քայլերի մասին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա մենք կցանկանայինք օգտագործել նրա ամբողջ ազդեցությունը, որպեսզի փորձենք փոխել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարքը»,- ասել է նա երեքշաբթի տեղի ունեցած ճեպազրույցում:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը հետևում է հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի ջանքերին:
«Մենք գիտենք, որ նրանք նույնպես կապ են պահպանում ընդդիմության հետ և հաստատում այնպիսի կապեր, որոնք դրական են (գնահատվում.- 1in.am)»,- ասել է դիվանագետը:










































