Սիրիայի ռազմաօդային ուժերը լայնածավալ մարզումներ են անցկացրել կործանիչների, հարձակողական ինքնաթիռների, ռմբակոծիչ ավիացիայի և ուղղաթիռների մասնակցությամբ:
Ինչպես հաղորդում է պետական Sana գործակալությթւնը, զորավարժությունները տեղի են ունեցել երեքշաբթի, սակայն դրանց մասին հաղորդվում է միայն հաջորդ օրը:
Զորավարժությունների ընթացքում մշակվել են օդից Սիրիայի տարածքի վրա հարձակումը հետ մղելու գործողություններ, իսկ ռմբակոծիչները ոչնչացրել են պայմանական հակառակորդի ցամաքային օբյեկտները: Դրանից հետո այդ ցամաքային թիրախները «գրավվել են» սիրիական բանակի հատուկ ստորաբաժանումների կողմից:
Հիշեցնենք, անցյալ հանգստյան օրերին զորավարժություններ անցկացրին Սիրիայի ռազմածովային ուժերը:








































