Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելելու է Իրան՝ մասնակցելու համար օգոստոսի վերջին Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովին:
Համապատասխան նամակ-հրավերը Սերժ Սարգսյանին է հանձնել Իրանի ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարը:
Այդ նիստի ժամանակ Չմիավորման շարժման նախագահությունը 6 ամսով Եգիպտոսից հանձնվելու է Իրանին: Ի դեպ, թեհրանյան նիստին մասնակցելու հրավեր է ստացել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:









































