Մադրիդի «Ռեալ»-ի ներկայացուցիչները ժամանել են Կամերուն, որպեսզի ներկայացնեն այդ երկրում կառուցվող ֆուտբոլի ակադեմիայի նախագիծը։ Մարզական կառույցի շինարարական աշխատանքները շուտով կավարտվեն և այն շահագործման կհանձնվի։
«Ռեալ»-ը մտադիր է զարգացնել ֆուտբոլն Աֆրիկայում՝ երեխաներին հնարավորություն ընձեռելով իրենց որակները բարելավել մադրիդյան ակումբի ակադեմիայում։
Մարզումները կմեկնարկեն սեպտեմբերի սկզբին։ Մադրիդից Կամերուն կժամանեն ավելի քան 100 երեխաներ, որպեսզի իրենց հասակակիցների հետ ներգրավվեն մարզումային պրոցեսում։ Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը։






































