Այն ժամանակ, երբ McDonald’s-ը պատրաստվում է օլիմպիական խաղերի անցկացման վայրում բացել իր ամենամեծ ռեստորանը, Լոնդոնյան ասամբլեան քննարկում է Օլիմպիադայի ընթացքում ֆասթ-ֆուդի վաճառքի և գովազդի արգելքի հարցը:
Օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ ամիս առաջ Լոնդոնյան ասամբլեան խնդրագիր էր ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտե՝ խոշոր մարզական միջոցառման հովանավորների ընտրության չափանիշների մշակման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Kedem-ը:
Ասամբլեայի առաջարկած չափանիշներով՝ Օլիմպիադայի հովանավոր չեն կարող լինել սնունդ արտադրողները, այդ թվում՝ McDonald’s-ն ու Coca-Cola-ն, որոնք 1976 և 1928 թվականներից, համապատասխանաբար, օլիմպիական խաղերի մշտական հովանավորներն էին:











































