Գերմանիայում դեֆլյացիան անցած տարվա համեմատ 2012թ. հունիսին կազմել է 0.1 տոկոս: Ինչպես տեղեկացնում է «Ֆինմարկետը», այս մասին են վկայում երկրի դաշնային վիճակագրության ծառայության տվյալները:
Սպառողական գները 2012թ. նույն ամսվա համեմատ աճել են 1.7 տոկոսով: Երկրում ցուցանիշներն էլ համընկել են կանխատեսումների հետ, որն իրականացրել էր Bloomberg գործակալությունը:
Հիշեցնենք, որ Գերմանիայում արդյունաբերական արտադրության ծավալը ամսական կտրվածքով մայիսին աճել է 1.6 տոկոսով:
Ըստ Bloomberg-ի հարցախույզին մասնակցած վերլուծաբանների`կանխատեսվում էր ցուցիչի 0.2 աճ:
Համեմատած անցած տարվա մայիսի հետ՝ արդյունաբերական արտադրանքը չի փոխվել: Վերլուծաբանները միջինը կանխատեսում էին 1.2 տոկոս կրճատում:










































