Friday, 05 06 2026
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ

«Անձնագիր չկա». օրինախախտում` առանց ներողության. Blog

Լրագրող Տաթև Դանիելյանը Eյ էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.

Ոստիկանության պաշտոնական կայքում սևով սպիտակի վրա գրված է` անձնագիրը քաղաքացուն է տրվում 5 աշխատանքային օրվա ընթացքում: Զանգեք ոստիկանության տարածքային բաժիններ: Պետը մուննաթով կասի, որ պատին փակցված է կարգը, եկեք, նայեք` 5 աշխատանքային օրվա ընթացքում անձնագիրը փոխում են: Հատուկ տարածքայինների և ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետի համար եմ գրում` անձնագիրը քաղաքացուն անգամ 20 օրվա ընթացքում չեք տալիս:

Պարզաբանումը մեկն է` հիմա անձնագիր չկա: Քննարկման մեկ այլ թեմա է, թե մեր երկրի քաղաքացու գլխավոր փաստաթուղթն ինչու է այլ երկրում տպագրվում, այդ ով է որոշել նման անհեթեթություն, ինչն է խանգարում անձնագրերը Հայաստանում տպագրել: Սակայն վերադառնանք ձեր ստին, հարգելի պաշտոնյաներ: Չստել, գիտեմ, որ չեք կարող, բայց գոնե խելամտության շրջանակում արդարացրեք ձեր սուտը:

Այդ ինչպես եղավ, որ ամբողջ համակարգով չկարողացաք հաշվարկ անել ու հասկանալ, որ 2000-ականների սկզբին անձնագիր ստացած քաղաքացիները պետք է փոխեն հիմա անձնագրերը, ինչպես գլխի չէիք ընկել, որ ամռանը մարդիկ հանգստանալու են մեկնում և անձնագիրը փոխելու կարիք են ունենալու: Ով է ձեզ թույլ տվել քաղաքացուն, առանց բացատրություն տալու, ուղարկել տուն, հորդորելով 15 կամ եթե չի շտապում 25 օրից գալ անձնագրի հետևից, որը հիշեցնում եմ, ուղղակի պարտավոր եք 5 աշխատանքային օրվա ընթացքում տալ:

Լավ գոնե մի փոքր հեռատես գտնվեիք ու ընտրություններից հետո հարթեիք խնդիրը: Ինչից է, որ անձնագիրը ուշացնելուց մոռանում եք, բայց արագ ստանալու համար հիշում եք դադարեցված կարգն ու առաջարկում վճարել 10 հազար դրամ` երեք կամ 20 հազար դրամ` մեկ օրվա ընթացքում ստանալու համար: Եթե արագացված կարգով ստանալու համար անձնագիր կա, ինչից է, որ 20 օրն էլ չի բավականացնում ձեր պարտականությունները պատշաճ կատարելու համար:

Ուզում եք, որ ձեզ խնդրեն, թե կաշառեն` օրենքով սահմանված կարգով: Եվ վերջապես, բացատրեք ինձ, թե ինչու չեք ուզում գոնե ներողություն խնդրել ձեր անպատասխանատու, թափթփված և ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի համար ու պաշտոնական բացատրություն տալ թույլ տված օրինախախտման պատճառների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում