Եվրոյի փոխարժեքը նվազել է այսօր դոլարի նկատմամբ այն բանից հետո, երբ Իտալիայի վարչապետն ու Գերմանիայի ՍԴ նախագահը մեծացրին անորոշությունը Եվրոպական կայունացման հիմնադրամի աշխատանքի վերաբերյալ: Այս մասին են վկայում աճուրդի տվյալները:
Աճուրդում եվրոյի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է մինչև 1. 2249 1 եվրոյի դիմաց:
Ճապոնական տարադրամի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազել է մինչև 79. 43 իեն`նախորդ օրվա 79.57-ի նկատմամբ:
Դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական 6 գործընկերների փոխարժեքային զամբյուղում բարփրացել է մինչև 83.38 կետ` երեքշաբթի օրվա 83.17 կետի փոխարեն:
Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին երեքշաբթի հայտարարել էր, որ չի կարող ամբողջությամբ բացառել այն, որ երկրին ապագայում պետք է անհրաժեշտ լինի անցնել Եվրոպական ֆինանսական կայունության մեխանիզմին:
Բացի այդ` Գերմանիայի Սահմանադրական դաշնային դատարանը, որը ուսումնասիրում է ֆինանսական կայունության մեխանիզմին անցնելու հետ կապված օրինագծերը, հայտարարել է, որ որոշման ընդունումը կարող է տևել մինչև 3 ամիս, թեև ավելի վաղ ենթադրվում էր, որ մեխանիզմը կարող է գործել արդեն հուլիսի 1-ից:








































