Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Վրաստանի բնակչության ավելի քան 70 տոկոսը պատրաստ է մասնակցել խորհրդարանական և նախագահական ընտրություններին. հարցախույզ

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) երեկ Թբիլիսիում ներկայացրել է Վրաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրների շուրջ իր անցկացրած հարցախույզի արդյունքները:

Հարցախույզն անցկացվել է հունիսի 4-22-ը ողջ Վրաստանում: Դրան մասնակցել է 6299 մարդ: Հարցախույզի մասնակիցները պատասխանել են «Վրաստանում հասարակական տրամադրվածության» մասին հարցին: Մասնակիցների ավելի քան 70 տոկոսը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել խորհրդարանական (2012) և նախագահական (2013) ընտրություններին:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել 75 տոկոսը (դեմ՝ 25 տոկոս), իսկ նախագահական ընտրություններին՝ 77 տոկոսը (դեմ 23 տոկոս): Ընդ որում, մասնակիցների 42 տոկոսը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունները կանցնեն քիչ թե շատ լավ, 13 տոկոսը՝ շատ լավ, 17 տոկոսի կարծիքով՝ դրանք մասամբ կեղծվելու են, իսկ 4 տոկոսը կարծում է, որ դրանք ամբողջովին են կեղծվելու: Եվս 23 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին:

Հարցախույզի մասնակիցները պատասխանել են նաև ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող հարցերին: Նրանց 53 տոկոսը հայտարարել է, որ չեն աջակցի Իվանիշվիլիի կոչին, եթե նա խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարի, որ ընտրությունները կեղծվել են և պետք է սկսել փողոցային ակցիաներ: 27 տոկոսը դրական պատասխան է տվել, 2 տոկոսը հրաժարվել է պատասխանել, իսկ 19 տոկոսը պատասխանել է «չգիտեմ»:

Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու հետ համաձայն չէ 71 տոկոսը, դրան դրականորեն է նայում 8 տոկոսը, 17 տոկոսը պատասխանել է «չգիտեմ», 4 տոկոսը հրաժարվել է պատասխանել: Ընդ որում, մասնակիցների 76 տոկոսը տեղյակ է եղել, որ Իվանիշվիլին փորձեր է ձեռնարկել Վրաստանի քաղաքացիության վերականգնման ուղղությամբ:

Հարցախույզի մասնակիցների 49 տոկոսը գտնում է, որ Վրաստանը հիմնականում զարգանում է ճիշտ ուղղությամբ, 4 տոկոսի կարծիքով՝ դա բացարձակապես այդպես է, 14 տոկոսը կարծում է, որ Վրաստանը հիմնականում զարգանում է սխալ ուղղությամբ, 9 տոկոսի կարծիքով էլ՝ բացարձակապես սխալ ուղղությամբ: 10 տոկոսը կարծում է, որ Վրաստանն ընդհանրապես չի փոխվում, 12 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում