Այսօր Հյուսիսային ծովից Միջերկրական ծով են մտել Ռուսատանի ռազմաղովային ուժերի Հյուսիսային նավատորմի «Ադմիրալ Չաբանենկո» նավը ու ևս 3 մեծ դեսանտային նավեր: Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով ռազմադիվանագիտական աղբյուրը, նրանց միացել է «Յարոսլավ Մուդրիյ» պարեկային նավը և օժանդակ նավատորմի նավերը:
Բացի այդ՝ ինչպես հաղորդում է Reuters-ը, Սևաստոպոլից արևելյան Միջերկրական ծով է շարժվել Սևծովյան նավատորմի «Սմետլիվիյ» էսկադրոնային ականակիրը:
Interfax-ի զրուցակիցը նշել է,որ Հյուսիսային նավատորմի նավերում տեղակայված են ծովային հետևակի ստորաբաժանումներ: Ակնկալվում է, որ նրանք կմտնեն Տարտուս նավահանգստի նյութատեխնիկական ապահովման կետ:
Աղբյուրի խոսքերով՝ դա ոչ մի կապ չունի Սիրիայի ներկա ճգնաժամի հետ, այլ իրականցվում է «համապատասխան ռազմածովային ուժերի մարտական պատրաստականության ծրագրեր»: Տարտուսում նավերը կավելացնեն վառելիքի, սննդամթերքի և ջրի պաշարը:
Ակնկալվում է, որ նավերն այնտեղ կհասնեն մի քանի ամիս հետո:










































