«Պեսկարա»-ի կիսապաշտպան Մարկո Վերատին, ում մասնագետներն անվանում են «Նոր Պիրլո», մոտ ժամանակներս պայմանագիր կստորագրի ՊՍԺ-ի հետ։
Ֆուտբոլիստի գործակալ Դոնատո դի Կամպլին հայտարարեց, որ պայմանագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ, և իր 19-ամյա հաճախորդը նախնական համաձայնության է եկել ֆրանսիական ակումբի հետ։
Goal.com-ը տեղեկացնում է, որ Վերատիի տրանսֆերի դիմաց ՊՍԺ-ն կվճարի 13 մլն եվրո։






































