Հուլիսի 11-13-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կայցելի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այցի ընթացքում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հուլիսի 12-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Լամբերտո Զանիերի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամուլի ասուլիս:










































