Barclays-ի նախկին ղեկավար Բոբ Դայմոնդը հրաժարվել է բոնուսներից, որոնք նրան պետք է հանձնվեին պայմանագրի չեղյալ հայտարարման դեպքում: Այս մասին հաղորդվում էր ֆինանսական կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ:
Ինչպես ընդգծում է Sky News-ը, Դայմոնդն այնուամենայնիվ, կստանա շուրջ 2 մլն իրեն հասանելիք 20 մլն ֆունտ ստեռլինգից:
Տեղեկությունը, հղում կատարելով իր սեփական աղբյուրներին, հայտնում է նաև The Wall Street Joutnal-ը:
Անցած տարվա տվյալով` Դայմոնդի աշխատավարձը կազմել է 1.35 մլն ֆունտ ստեռլինգ, նա նաև որպես փոխհատուցում է ստացել 474 հազար ֆունտ ստեռլինգ:
Բոբ Դայմոնդը հրաժարական էր ներկայացրել հուլիսի սկզբին իշխանությունների կասկածների պատճառով, որոնց կարծիքով` Barclays-ը մասնակցել է միջբանկային LIBOR (London Inter-Bank Offered Rate) վարկավորման տոկոսադրույքի շահարկմանը:
Աշխատանքից ազատվել էր նաև ֆինանսական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ Մարկուս Էյջիուսը:
Barclays-ն անուդղակի ընդունել էր իր մեղքն ու համաձայնել վճարել 290 մլն ֆունտ ստեռլինգ:









































