Հոլանդիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուի վան Գալը շարունակում է մարզչական շտաբը համալրել փորձառու խաղացողներով։ Դանի Բլինդից հետո նա հավաքական հրավիրեց Էդվին վան դեր Սարին և Ջովանի վան Բրոնկխորստին։ Այդ մասին տեղեկացնում է NUsport-ը։
2 մասնագետներն էլ, ովքեր ոչ վաղ անցյալում հանդես էին գալիս Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում, տվել են նախնական համաձայնություն։
Հիշեցնենք, որ «Եվրո-2012»-ում ձախողվելուց հետո «նարնջագույններ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Բերտ վան Մարվեյկը։











































