Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը հարցում է անցկացրել թիմի համար ամենապահանջված խաղացողների անունները որոշելու նպատակով։
Հարցվածների 49%-ը քվեարկել է Բիլբաոյի «Ատլետիկ»-ի ֆուտբոլիստ Խավի Մարտինեսի օգտին։ Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն (14%)։
«Տոտենհեմ»-ի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ստացել է ձայների 13.2%-ը, իսկ «Սանթոս»-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը՝ 8.1%-ը։








































