Չինաստանի կառավարությունը կարգելի պետական կազմակերպություններին բյուջետային միջոցները ծախսել պերճանքի իրերի, չափազանց թանկ արտասահմանյան ուղևորությունների ու շքեղ ընդունելության վրա: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Նոր կանոնները սահմանվել են բնակիչների` նման ծախսերի նկատմամբ ունեցած դժգոհությամբ, որոնք շատերի կողմից դիտարկվում էին որպես կոռուպցիայի տարատեսակ:
Սահմանափակումները մտցվել էին մի շարք բարձրաստիճան կուսակցական գործիչների հետ կապված սկանդալներից հետո, մասնավորապես` կապված Չունցին քաղաքի КПК-ի նախկին քարտուղար Բո Սիլայայի հետ, որը համարվում էր Հու Ցզինտաոյի հեռանալուց հետո ՉԺՀ նախագահի հավանական թեկնածուներից մեկը:
Չինացի չինովնիկները 2004թ. ծախսել են 408.5 մլրդ իեն (շուրջ 64 մլրդ դոլար)` տրանսպորտային միջոցներով տեղափոխվելու, 200 մլրդ իեն` պետության հաշվին սնվելու ու 300 մլրդ իեն` արտասահմանյան գործուղումների վրա:







































