Sunday, 21 06 2026
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer

ՀԱԿ-ի հիշողությունը կարճացել է. Դավիթ Շահնազարյանի դիրքորոշումը հայտնի է եղել դեռևս 2011-ի դեկտեմբերին

Օրերս ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը, անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի` «Ազատություն» ռադիոկայանին տված վերջին հարցազրույցից հետո ծավալված որոշակի քննարկումներին, հարկ էր համարել արձանագրել, թե իբր Դավիթ Շահնազարյանի՝ ՀԱԿ-ից հեռանալը կապված չի եղել Կոնգրեսի հետ ռազմավարական հարցերում հակասություն ունենալու հետ:

«Դավիթ Շահնազարյանը Կոնգրեսի ղեկավարությանը հստակ ներկայացրել է իր քայլի պատճառները, որոնք, սակայն, կապված չեն Կոնգրեսի հետ ռազմավարական, մարտավարական, եթե կուզեք՝ նաև գաղափարախոսական հարցերում հակասություն ունենալու հետ: Իսկ թե որոնք են այդ պատճառները՝ համաձայն մեր ունեցած պայմանավորվածության, կարող է ներկայացնել անձամբ ինքը՝ պարոն Շահնազարյանը»,- ասել էր Մուսինյանը:

Ուշագրավ է, որ ՀԱԿ մամլո խոսնակը, ինչպես նաեւ ԲՀԿ կարկառուն գործիչները վերջին օրերին միահամուռ ուժերով լծվել են Դ. Շահնազարյանի` ՀԱԿ-ից հեռանալու պատճառում ԲՀԿ-ի հետ համագործակցությունը որպես հիմք բացառելու գործին: Սակայն նրանք անտեսում են խիստ ուշագրավ մի հանգամանք. ԲՀԿ-ՀԱԿ հնարավոր համագործակցության` իր համար ընդունելի լինելու նախապայմաններ Դ. Շահնազարյանը ներկայացրել էր հրապարակային` դեռեւս անցյալ տարի դեկտեմբերի 8-ին` «Հայացք» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում:

Ներկայացնենք նշյալ ասուլիսում Դ. Շահնազարյանի ներկայացրած դիրքորոշումը.

«Հանրահավաքին ներկայացվել է քաղաքագիտական վերլուծություն, եթե կուզեք` քաղաքագիտական վարկած: Միանգամից ասեմ, որ որեւէ պատասխան, ինչպես մամուլն է գրում, ոչ միայն չէր ենթադրվում, չէր ակնկալվում, այլեւ նույնիսկ որեւէ ակնարկ էլ դրա վերաբերյալ չի եղել: Իսկ երբ մամուլը, շատ փորձագետներ, որոշ քաղաքական գործիչներ փորձում են քաղաքագիտական վերլուծությունը անմիջապես կիրառել իրական քաղաքականության մեջ, ապա այստեղ առաջանում են բազմաթիվ հարցեր: Կապված ուրեմն նման համագործակցության հետ, արդեն որպես քաղաքական հարց, որովհետեւ դուք այդ հարցադրումն եք անում` ԲՀԿ-ի հետ: Այստեղ իհարկե ծագում են բազմաթիվ հարցեր, որոնց մի մասը ես կնշեմ, որը արդեն կապված է բացառապես ԲՀԿ-ից:

Հարց` արդյոք ի վիճակի՞ է ԲՀԿ-ն ձերբազատվել Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունից, կամ` ձերբազատվա՞ծ է, թե՞ ոչ, մի սուբյեկտից, որը Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին շատ ավելի մեծ վնաս է պատճառել, քան Օսմանյան Թուրքիան, Ադրբեջանը եւ ներկայիս Թուրքիան միասին վերցրած: Մյուս խնդիրը` արդյո՞ք ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, որը ի վիճակի է հանդես գալ որպես ընդդիմադիր: Շատ կուսակցություններ կան, չթվարկեմ, որոնք ի վիճակի չեն ճաշակել ընդդիմություն լինելու բերկրանքը, որոնք եղել են, կան ու կլինեն իշխանության մեջ`անկախ նրանից, թե ինչ իշխանություն է` կցորդի կարգավիճակով, իշխանության գործընկերոջ կարգավիճակով: Արդյո՞ք ԲՀԿ-ն ի վիճակի է դառնալ ընդդիմություն, ընդ որում, այո, եկեք չխուսափենք այդ բառից` արմատական ընդդիմություն, որը Հայաստանի ապագան պատկերացնում է միմիայն Հայաստանում օրինական իշխանություն ձեւավորելու միջոցով: Մեկ այլ հարց` պատրա՞ստ է արդյոք ԲՀԿ-ն տալ 2008թ. նախագահական ընտրությունների քաղաքական գնահատականը: Մեկ այլ շատ կարեւոր հարց` մի քիչ ավելի մանրամասն կխոսեմ այս հարցի մասին: Պատրա՞ստ է արդյոք ԲՀԿ-ն`դավանել այն արժեքային համակարգին, որին դավանում է Կոնգրեսը եւ Կոնգրեսի մեջ ընդգրված բոլոր ուժերը առանց բացառության: Այսինքն` որ Հայաստանում պետք է տիրի համամարդկային, ուզում եք` արեւմտյան, ուզում եք` եվրոպական կոչեք, ես համամարդկային եմ ուզում կոչել, այդ արժեքային համակարգը` անշրժելի ժողովդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, ազատ ձեռներեցություն, քրեաօլիգարխիկ ինստիտուտների անշրժելի վերացում, եւ այլն… Արդյո՞ք այդ արժեքային համակարգն է, որին ԲՀԿ-ն դավանում է:
Հայաստանում պետք է վերացվի օլիգարխիկ ինստիտուտը, խոսքը գնում է ոչ թե օլիգրախ անձանց մասին, այլ ես խոսում եմ այդ ինստիտուտի մասին»:

Իսկ «Առաջին լրատվական»-ի հարցին` այնուամենայնիվ, ինքը կո՞ղմ է եղել ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, Դ. Շահնազարյանը պատասխանել էր. «Մեծ կասկածներ ունեմ, որ իմ նշած հարցադրումները ԲՀԿ-ն կարող է ի կատար ածել և դավանում է մեր արժեքներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում