Armchess.am-ը տեղեկացնում է, որ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում անցկացվող օփենի չորրորդ տուրում հաղթեց Ստանիին (Հնդկաստան):
Չորս տուրից հետո Սարգսյանն ունի 4 միավոր և գրոսմայստերներ Յուրի Կրիվորուչկոյի (Ուկրաինա) ու Անդրեյ Ռիչագովի (Ռուսաստան) հետ գլխավորում է աղյուսակը: