Ֆրանսիական Վիտրի-սյուր-Սենում` Փարիզի արվարձանում, անհայտ անձը մանկապարտեզում պատանդ է վերցրել մի քանի մարդու: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը:
Հանցագործը շուրջ 30 տարեկան է: Հայտնի չէ, թե նա քանի մարդու է պատանդ վերցրերլ: Երեխաների մեծ մասին, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, նա ազատ է արձակել:
Մանկապարտեզը շրջապատված է, մոտակա տների բնակիչները տարհանվել են: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, հանցագործի հետ բանակցություններ են սկսվել: