Վրացական «Ռեզոնանսի» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ 2007 թվականին հրապարակած գյուղատնտեսության զարգացման ծրագիրը, որի շրջանակներում պետք է բացվեր 100 ագրոարդյունաբերական ձեռնարկություն, ձախողվել է:
Թերթի տվյալներով՝ այս ընթացքում Վրաստանում չի բացվել որևէ նմանատիպ ձեռնարկություն՝ չնայած Սաակաշվիլին խոստացել էր դրանցից յուրաքանչյուրում աշխատանքի տեղավորել նվազագույնը 200 մարդու:
Թերթը հիշեցնում է, որ Սաակաշվիլին կառավարության բոլոր անդամներին պարտադրել էր ներառվել տվյալ ծրագրի իրագործման մեջ: Հայտարարվել էր, որ այդ կապակցությամբ ներդրումներ պետք է արվեին Ուկրաինայից, Չինաստանից, Ղազախստանից և Նիդերլանդներից, սակայն նմանատիպ որևէ բան տեղի չի ունեցավ՝ թեև նախագծերը լայնորեն գովազդվել էին:









































