Աշխարհի հայ նկարիչների միության կողմից կազմակերպված ավանդական ցուցահանես-մրցույթի համար ստացված 400 դիմումներից ընտրվել են շուրջ 80-ը:
Ընտրված աշխատանքները կցուցադրվեն սիրո տոնի օրը և մրցանակների կարժանանան, այլև լույս կտեսնեն առանձին գրքով: Մրցույթին ներկայացվել են տարբեր ժանրի ու ոճի արվեստի գործեր` քանդակ, գեղարվեստ ու գրաֆիկա:
Առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած գործերը կպարգևատրվեն համապատասխանաբար` 100, 75 և 50 հազարական դրամներով:
Աշխարհի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ, Սիրահարների տոնին ընդառաջ, մեկ այլ ցուցահանդես էլ է նախատեսված, որի համար արդեն 450-500 դիմում է ստացվել: