Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Սիրիայի խնդիրը շատ մեծ ազդեցություն չի կարող ունենալ ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների վրա․ թուրքագետ

«Նախ նկատենք, որ Սիրիայի հետ կապված՝ ձևավորվել է երկու ուժային ճամբար։ Մեկը՝ Արևմուտքը, ՆԱՏՕ-ն և Թուրքիան, որը նրանց խոսնակի դերն է կատարում տարածաշրջանում, և մյուս առանցքը՝ Սիրիան, Իրանը, Ռուսաստանը և նաև մի փոքր՝ Չինաստանը։ Բնական է, որ այս պետությունների շահերը անպայմանորեն բախվելու են իրար»,- անդրադառնալով Փարիզում «Սիրիայի բարեկամների» խմբի հերթական հանդիպմանը մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այն հայտարարությանը, թե անհրաժեշտ է մեկուսացնել սիրիական ռեժիմին աջակցողներին, և մեր այն դիտարկմանը, թե կարո՞ղ է սա սրել Սիրիայի հարցում արդեն իսկ սրված ռուս-թուրքական հարաբերությունները՝ պատասխանեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Այս լարվածությունը կարո՞ղ է հասնել այն մակարդակի, որ սկսի գոհացնել Հայաստանին, թե՞ քաղաքական գործոնից ավելի վճռորոշ կարող է լինել տնտեսական գործոնը»,- «Առաջին լրատվական»-ի այս հարցին Ռ․Մելքոնյանը պատասխանեց․

«Կարծում եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունները այս պահին ավելի շատ ունեն տնտեսական բաղադրիչ, և Սիրիայի խնդիրը շատ մեծ ազդեցություն չի կարող ունենալ ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների վրա։ Ինչ խոսք, քաղաքական ոլորտում այն կարող է որոշակիորեն ստվերվել, բայց ուզում եմ նկատենք նաև, որ թուրքական իշխանությունները տիպիկ արևելյան շողոքորթության մեթոդներով ավելի կոշտ հայտարարություններ անում են միայն Սիրիայի իշխանություննրի դեմ, իսկ նրա դաշնակիցների և Ռուսատանի ու Իրանի դեմ Թուրքիայի հայտարարությունները, եթե անգամ լինում են, ապա խիստ հավասարակշիռ են ու խիստ զուսպ։ Անգամ Իրանի դեմ, որը ավելի ներգրավված է այս կոնֆլիկտի մեջ։ Այնպես որ, կարծում եմ՝ Թուրքիան այսօր ավելի շատ խնդիր ունի Սիրիայի դեմ կոնկրետ քայլեր անելու, և այս համատեքստում երկակի խաղ դրսևորելով՝ նա իր ագրեսիվ քաղաքականությունը չի տարածելու Ռուսաստանի և Իրանի վրա, քանի որ ուժային կատեգորիաներն են տարբեր, և նա այս պահին չի ցանկանա լրացուցիչ քաղաքական ախոյաններ ձեռք բերել։

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ ես չեմ կարծում, որ Հայաստանը այստեղ կարող է ինչ-որ շոշափելի շահեր ունենալ։ Կարծում եմ, որ ավելի մեծ խաղ է գնում, և Հայաստանը, հայ-թուրքական հարաբերություններն ու Հայոց ցեղասպանության խնդիրը այդ խաղում դեռևս տեղ չունեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում