Համակարգիչները, որոնք կօգտագործեն Microsoft-ի Windows օպերացիոն համակարգի նոր տարբերակը, վաճառքում կհայտնվեն հոկտեմբերին: Հստակ օրը, սակայն, չի նշվել:
Associated Press-ի փոխանցմամբ` Microsoft ընկերությունը այս մասին հայտնել է երկուշաբթի օրը` Տորոնտոյում:
Շատ վերլուծաբաններ ակնկալում էին, որ Windows 8-ը վաճառքում կլինի աշնանը, և ակնկալում էին, որ օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչները վաճառքում կհայտնվեն ավելի ուշ:
Windows-ի նոր տարբերակները հիմնականում թողարկվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ. այս նոր տարբերակը ամենասպասվածն է:









































