«ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իրեն պատկանող գազալցակայաններում գազի գինը բարձրացրել է՝ հիմնավորումով, որ գազն իր սեփականությունն է, և ինքն ինչպես ցանկանում է, այդպես էլ վարվում է:
«Արդյունքում 1 խմ գազը, որն այն ժամանակ արժեր 237 դրամ, այժմ մարզպետի հրամանով դարձել է 283 դրամ: Նկատենք, որ գնի բարձրացումը միայն Խաչատրյանի գազալցակայւսններում է, որոնք տարածված են գրեթե ողջ մարզում»:










































