«Ժոդովուրդ»-ի աղբյուրներն ուշագրավ մանրամասներ են պատմում ՀՀԿ ներքին խոհանոցից:
«Ըստ այդմ` ՀՀ կառավարության ձևավորումից երկու օր առաջ Սերժ Սարգսյանն Աժ նախկին նախագահ Սամվել Նիկոյանին իր մոտ է հրավիրել՝ տեղեկացնելով, որ նրան մտադիր է նախարար նշանակել: Սակայն երբ քննարկվել է նախարարների հարցը, ի զարմանս շատերի, այդ թվում՝ Նիկոյանի, Սարգսյանն այլ որոշման մասին է հայտարարել: Ընդ որում, նա այդպես էլ չի բացատրել, թե ինչու Նիկոյանին նախարար չի նշանակել»,- ապա թերթը հավելում է.
«Բնականաբար, Նիկոյանն էլ չի համարձակվել հարցնել այդ մասին: Փոխարենը նա տևական ժամանակ է՝ գտնվում է բավական ընկճված վիճակում, չի գալիս խորհրդարան, իսկ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ էլ գրանցումից հետո հաշված րոպեներ էր անցկացնում Աժ դահլիճում: Ավելին, նրան այնպիսի մի խղճուկ աշխատասենյակ են հատկացրել Աժ-ում, որ Նիկոյանն ամաչում է ներս մտնել»:










































