Հորդանանում սկսվել է ուղիղ եթերի ժամանակ տեղի ունեցած դեպքի հետաքննությունը, երբ խորհրդարանի անդմաներից մեկը, ով մասնակցում էր բանավեճին, ընդդիմախոսի ուղությամբ ատրճանակ է ուղղել, հաղորում է BBC-ն:
Զենքը հանելուց առաջ քաղաքական գործիչը հակառակորդին կոշիկով հարվածել է: Մանսուր Մուրադը, որի դեմ ուղղված էին պատգամավոր Մուհամեդ Շավաբկի հարձակումները, դատարան է դիմել:
Երկու քաղաքական գործիչների միջև բռնկումը տեղի է ունեցել Սիրիայի հարցով բանավեճի ժամանակ: Մանսուր Մուրադը պատգամավորին անվանել է իսրայելական լրտես, որն էլ ընդդիմախոսի մոտ ցասում է առաջացրել:










































