Հարավային Սուդանում տոնակատարություններ են տեղի ունենում աֆրիկյան այդ հանրապետության մեկամյա տարելիցի կապակցությամբ:
Երկրի նախագահ Սալվա Կիիրը հանդիպել է Հարավ աֆրիկյան հանրապետության նախկին նախագահ Տաբո Մբեկիի և արքեպիսկոպոս Կեյպտաունսկիմ Դեսմոնդ Տուտուի հետ, հաղորդում է BBC-ն:
Հարավ աֆրիկյան հանրապետության նախկին նախագահը և արքեպիսկոպոսը ակտիվորեն միջնոդրում են Խարթումի և Ջուբայի միջև կոնֆլիկտը լուծելու գործընթացին:
Սուդանը և Հարավային Սուդանը նավթով հարուստ սահմանային տարածքների շուրջ կոնֆլիկտներ ունեն:
Հարավային Սուդանը Սուդանից անկախ է հռչակվել 2011 թվականի հուլիսի 9-ին:
ԱՆկախության հռչակումը 21-ամյա քաղաքացիական պատերազմի արդյունքն էր, որը տարբեր գնահատականներով խլել է մեկից մինչև 2 միլիոն մարդու կյանք:





































