ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը երկուշաբթի Վրաստանի հարցով բանաձև է ընդունել, որում ճանաչում է երկրի տարածքները Ռուսաստանի կողմից օկուպացնելու փաստը:
Ինչպես հաղորդում է Trend-ը, 56 երկրներից 55-ի պատվիրակությունները, որոնք ներկայացված են ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, միանշանակ սատարել են լեհ խորհրդարանական վեհաժողովի բանաձևը, որը ճանաչում է Վրաստանի օկուպացման փաստը, պահանջում է Եվրամիության դիտորդների առաքելության այդ տարածքներ մուտք գործելու հնարավորություն, գաղթականներին հայրենի տներ վերադառնալու ապահովում:
Լեհաստանի խորհրդարանական Միխաիլ Շերբան բանաձև է առաջ քաշել, որը կոչ է անում ԵԱՀԿ-ի մասնակից պետություններին սատարել Վրաստանի ներսում տեղաշարժված անձանց անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր:
Բանաձևը նաև կոչ է անում վերականգնել Վրաստանում ԵԱՀԿ առաքելությունը և ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին հնարավորություն տալ առանց խոչընդոտների մուտք ունենալ վրացական «օկուպացված տարածքներ»:








































